Առաջադրանքներ

Լուսին

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։ Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված․հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը։ Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։ Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա նաև լեռներ կան։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։ Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։ Լուսինն իր լույսը չունի․ այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա ընկած լույսը։

Առաջադրանքներ

  • Լրացրու նախադասությունները
    Արևն ավելի հեռու է քան լուսինը։
    Լուսինն ավելի մոտիկ է քան Արևը։
    Արևն ավելի մեծ է քան լուսինը։
    Լուսինն արևից փոքր է։
  • Շարունակի՛ր.
    Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։
    Լուսնի վրա ոչ օդ կա, ո՛չ ջուր։
    Լուսինն իր լույսը չունի այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա ընկած լույսը։
  • Գրիր տրված բառերի հականիշները՝ մեծ-փոքր, երկար-կարճ, տաք-սառը, հեռու-մոտ, բարձր-ցածր, շուտ-ուշ, տխուր-ուրախ, կարճ-երկար, պարզ-բարդ, արթնանալ-քնել։

Առասպել Լուսնի մասին

Լուսինը մի անհամբեր երեխա է եղել։ Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում։ Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկշտանա։ Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ։ Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ սովածանում է՝ խավարում։

Առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս է պատահում, որ Լուսինը հայտնվում է երկնքում։ Մայրը անիծում է ու նա թռնում է երկինք։
  2. Լուսնի վրայի հետքերն ինչի՞ց են առաջացել։ Առաջացել են խմորից։
  3. Հետևյալ բառերի համար հատկանիշներ մտածիր՝ սիրուն մայր, կլոր լուսին,կապույտ երկինք, փափուկ խմոր, խելոք երեխա, սիրուն դեմք, ամուր ձեռք։
  4. Բառերի տառերը դասավորիր՝ դեմք- կուշտ, մայր, լուսին, անեծք։

Առասպել Արևի և Լուսնի մասին

Մի անգամ մայրը Արևին ու Լուսնին ասում է.

— Գնացեք աղբյուրից ջուր բերեք, ծարավ եմ, ով շուտ բերի, նրան կօրհնեմ։

Քույր ու եղբայր վեր են կենում, գնում ջրի։ Լուսինը քրոջից առաջ է անցնում և կուժը դնում աղբյուրի խողովակի տակ, որ ջուր լցվի։ Արևը եղբորից թաքուն ծակում է նրա կժի տակը։ Վերադարձին լուսնի կժից ջուրը հոսում, թափվում է, կուժը մնում է դատարկ։ Իսկ արևը կուժը լիք լցնում է ջրով, բերում, տալիս է մորը, ստանում նրա օրհնությունը։

Առաջադրանքներ

  1. Ըստ առասպելի Արևն ու Լուսինը հին ժամանակ ովքե՞ր էին։ Ըստ առասպելի քույր ու եղբայր էին։
  2. Բնութագրիր Արևին։ Արևը խորամանկ էր ու անարդար։
  3. Ըստ քեզ Արևը ճի՞շտ վարվեց։ Ըստ ինձ, արևը սխալ վարվեց։
  4. Քո կարծիքով մայրիկի օրհնությունը ի՞նչ է լինում։ Մայրիկի օրհնությունից արևը ավելի սիրուն կլինի։
  5. Գրիր բառերի հականիշները՝ մայր-հայր, քույր-եղբայր, օրհնել-անիծել, լիքը–քիչ, տակ-վրա, թափվել-հավաքել, տալ-վերցնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *