Զատկական ուտելիքներ

Ճլբուր

Ճլբուր պատրաստելու համար սոխը տապակում են, ավելացնում են ջուր, ապա ձվերը հարելով՝ լցնում են զանգվածի վրա ու եփում մինչև պատրաստ լինելը։ Մատուցում են սխտորով և դաղձով։ 

Ձվածեղով փլավ

Ձվածեղով փլավը եփում են բրնձով կամ արիշտայով։ 

Բրինձը եփում են թույլ աղաջրում, քամում են և ավելացնում նոր պնդացող ձվածեղի վրա։ Ափսեի վրա շրջում են այնպես, որ ձվածեղը լինի վերևում։

Զատկի սեղանի վրա իրենց ուրույն տեղն ունեն թխվածքները։ Հայկական ընտանիքներում մեծ տարածում ունի կուլիչ թխելը կամ գնելը, այնինչ այս թխվածքը բնորոշ է սլավոնական խոհանոցին։ Վերջին տարիներին խանութներում ցուցադրվում է նաև Զատկի իտալական թխվածքների՝ պանետոնների տեսականի։

Եթե ցանկանում եք զերծ մնալ արտասահմանյան տարբերակներից, մենք կօգնենք ձեզ բացահայտել Զատկի սեղանի հայկական քաղցրությունները։

Կաթնահունց

Կաթնահունցը կլոր, հյուսքի տեսքով թխվածք է։ Կլորը խորհրդանշում է հավերժություն։ Հյուսքը խորհրդանշում է բնության վերածնունդը և կյանքի շարունակականությունը։
Ըստ այլ մեկնաբանության՝ հյուսքը խորհրդանշում է նաև Քրիստոսի փշե պսակը։ Իսկ հեթանոսական ժամանակներում հյուսք գործելը և կաթնահունց անելը նշանակում էր խնդրել Անահիտ աստվածուհուն, որ տարին բերքառատ լինի։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-գոլ կաթ 250 մլ

-խմորիչ 8 գրամ

-շաքարավազ 1 թ/գ (խմորիչի և կաթի հետ խառնելու համար)

-շաքարավազ 100 գրամ (խմորի համար)

-ձու 2 հատ

-ալյուր մոտ 500 գրամ

-աղ 0,5 թ/գ

-կարագ կամ մարգարին 80 գրամ

Պատրաստելու համար անհրաժեշտ է գոլ կաթի մեջ լուծել խմորիչը, ավելացնել շաքարավազ, խառնել և թողնել սենյակային ջերմաստիճանում մոտ 30 րոպե (մակերեսին փրփուր է գոյանում, իսկ պղպջակները սկսում են պայթել)։

Խմորիչով զանգվածի վրա ավելացնում ենք շաքարավազ, ձու և խառնում, քիչ-քիչ լցնում ենք ալյուրը՝ նախապես խառնելով աղի հետ։ Հունցում ենք խմորը 10 րոպե, որի ընթացքում քիչ-քիչ ավելացնում ենք կարագը։ Պետք է ստանալ ձեռքերին չկպչող, հարթ մակերեսով, էլաստիկ խմոր։ 

Տեղափոխում են առանձին տարայի մեջ և թողնում, որպեսզի հասունանա մոտ 40 րոպե։ Տարայի մեջ կարելի է նախապես ձեթ քսել։ 

Խմորը բաժանում ենք երեք գնդի, և թողնում, որ մի փոքր էլ հանգստանան։ Հյուսում ենք՝ ստանալով պսակի տեսք։ Վրան տարածում ենք ձվի դեղնուց, թողնում, որ մի փոքր էլ հանգստանա և թխում ենք ջեռոցում մինչև կարմրելը։ Վերջում պատում ենք շաքարաջրով։

Գաթա

Գոյություն ունեն գաթայի տարբեր տեսակներ՝ կլոր, կտորներով, խմորիչով, շերտավոր խմորով և այլն։ Ցանկացած տարբերակ կարող է տեղ գտնել Զատկի սեղանի վրա՝ կախված ձեր ընտանիքի անդամների նախասիրություններից։ Մածունով տարբերակը շատ սիրված է և հասանելի է նաև Foody-ի ճաշացանկում։

Խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-ալյուր մոտ 5 բաժակ

-կարագ 300 գրամ

-ձու 2 հատ

-մածուն 400 գրամ

-սոդա 1 թ/գ

-վանիլին 1 թ/գ

Միջուկի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-ալյուր 1 բաժակ

-շաքարավազ 1,5 բաժակ

-վանիլին

-ձեթ 4 ճ/գ

Ամանի մեջ մաղում ենք ալյուրը, ավելացնում շաքարավազ, վանիլին, ձեթ, տրորում և վերածում խորիզի։ 

Խմորի համար մաղած ալյուրի մեջ ավելացնում ենք կարագ և տրորում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված։ Կոտրում ենք ձու, հարում ենք, ավելացնում մածուն, սոդա և վանիլին ու լցնում ենք ալյուրով զանգվածի վրա։ Հունցում ենք փափուկ, ձեռքերին չկպչող խմոր։

Խմորը ծածկում ենք և թողնում 30 րոպե։ Բաժանում ենք չորս գնդերի, գրտնակում ենք, տարածում հարած ձու, լցնում ենք խորիզը և փաթաթում տափակ ռուլետի տեսքով։ Քսում ենք հարած ձու, պատառաքաղով նախշազարդում և թեքությամբ բաժանում կտորների։ Թխում ենք մինչև կարմրելը։ 

Գաթայի վրա արվող նախշերի և դրանց խորհրդի մասին կարդացեք մեր մյուս հոդվածում՝ Գաթայի պատմությունը․ բացահայտումներ սիրված քաղցրավենիքի մասին

Արաջադրանքներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
    բացատրի՛ր։
    գուշ- Աղբյուրի առջևը դրված մեծ փայտե տաշտ, որի մեջ թափվում ու հավաքվում է ջուրը պախրա-Եղնիկ, եղջերու
  2. Աղբյուրը որտե՞ղից էր բխում:
    Սարի լանջին, ժայռի տակ, Ջուր էր բխում սառնորակ—
  3. Ինչպիսի՞ն էր աղբյուրը:
    Աղբյուրը բարի էր, որովհետև օգնում էր բոլորին։
    4․ «Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»
    Այս օրնանքը մեզ ասում է, որ մենք երկար ապրենք։

28.02.2024

  1. Թվի թվանշանները դասավորի՛ր այնպես, որ ստացվի հնարավոր ամենամեծ և ամենափոքր քառանիշ թիվը։

2460- 6420.2046

1759-9751.1579

9215-9521.1259

  • Դեղինով գունավորի՛ր այն դատողությունները, որոնք ճիշտ են:

Ա. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է ցանկացած երկնիշ թվից:

Բ. Ցանկացած քառանիշ թիվ մեծ է ցանկացած եռանիշ թվից:

Գ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է 300-ից:

Դ. Ցանկացած երկնիշ թիվ փոքր է 100-ից:

  • Կազմի՛ր արտահայտություններ և հաշվի՛ր դրանց արժեքը:

Ա. Հաշվի՛ր 1500 և 2800 թվերի գումարի և 1400-ի տարբերությունը:

 (1500+2800)-1400=2900

Բ. 2700 և 900 թվերի տարբերությունը մեծացրո՛ւ 4600-ով:

(2700-900)+4600=6400

Գ. Գտի՛ր 1400 և 900 թվերի տարբերության կրկնապատիկը:

(1400-900)x2=1000

Դ. Հաշվի՛ր 5400 և 1800 թվերի գումարի և 2200-ի տարբերությունը:

(5400+1800)-2200=5000

4․Լուծի՛ր խնդիրները։

Ա. Գևորգն ունի 5 հատ 2000 դրամանոց, 4 հատ 200 դրամանոց և 5 հատ 200 դրամանոց: Ընդամենը որքա՞ն գումար ունի Գևորգը:

Լուծում՝   2000+4×200+5×200=11.800

Պատասխան՝  11.800

Բ. Քեվինն ուներ 1 հատ 5000 դրամանոց 2 հատ 500 դրամանոց և 4 հատ 50 դրամանոց: Ընդամենը որքա՞ն գումար ունի Քեվինը:

Լուծում՝ 2×500+5000+4×50=6200

Պատասխան՝ 6200

Գ. Տիգրանն ունի 2 հատ 1000 դրամանոց և 5 հատ 200 դրամանոց, իսկ Լեոն՝ 1 հատ 2000 դրամանոց և  2 հատ 500 դրանամոց: Տղաների գումարները միասին որքա՞ն կլինի:

Լուծում՝ 2×1000+5×200+2000+2×500=6000

Պատասխան՝ 6000

5․ Քանի՞ խորանարդիկ կա յուրաքանչյուր պատկերում։

Պատասխան՝ ա 55 բ27 գ60

27.02

Գրի՛ր բառեր, որոնք ցույց տան տրված բառերի ինչպիսի լինելը:

Հոտավետետ գեղեցիկ ծաղիկ
ուժեղ տաք քամի
մեծ պինդ ծառ
զարդարված նվերներով տոնածառ
ցուրտ ամպոտ սպիտակ ձմեռ
չքնաղ աղջիկ

քաջ տղա

Պատմությունը կարդա՛։

Գայլն ու հովիվը

Հովվի ամբողջ հոտը հիվանդությունից կոտորվեց։ Գայլն իմացավ ու եկավ հովվին մխիթարելու։

– Մի՞թե դա ճիշտ է, – հարցրեց հովվին, – աստվա՜ծ իմ, ի՜նչ մեծ փորձանք է, ի՜նչ սիրունիկ, ինչ թմբլիկ ոչխարներ էին…

Եվ գայլն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել։

– Շնորհակալ եմ, գայլ եղբայր, – հառաչեց հովիվը, – տեսնում եմ՝ բարի ես ու սրտացավ։

– Ճիշտ որ՝ սրտացավ, – ասաց շունը, – փորձանքը մերն է, բայց տես, որ նրա սիրտն է ցա­վում։

Ինչո՞ւ էր լաց լինում գայլը։

Պատասխանդ պատճառաբանի՛ր մեկ-երկու նախադասությամբ։

Գայլը լաց էր լինոիմ, որովհհետև էլ գառ չէմուրոտր ուտելու

­­­­­­­­­­­­­­

Գրի՛ր մեկ բառով։

Քար ունեցող-քարոտ

Կեղտ ունեցող-կեղտոտ

Մուր ունեցող-մուրոտ

Յուղ ունեցող-յուղոտ

Ժանգ ունեցող-ժանգոտ

Փուշ ունեցող-փշոտ

Ցեխ ունեցող-ցեխոտ

Ի՞նչ մասնիկ ավելացրիր, այդ մասնիկը գրի՛ր:-ոտ

27.02.2024

1․ Լրացրո՛ւ պակասող թվերը։

ԹիվըԿլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակըԿլորացրո՛ւ մինչև մոտակա հարյուրյակը
469647004700
987498709900
123912401200
344673447034500
921529215092200
587295873058700
247132471024700

2․ Յուրաքանչյուր դրամանիշից քանի՞ հատ պետք է վերցնել՝ աղյուսակում նշված գումարը ստանալու համար:

Գումար
534505302010
265602610011
783707801112
127801211013
456004510100

3․ Լուծի՛ր խնդիրները։

Ա. Ալեքսը 3 րոպեում հեծանիվով անցել է 210 մետր ճանապարհ: Յուրաքանչյուր րոպե նա անցել է հավասար երկարությամբ ճանապարհ: 1 րոպեում քանի՞ մետր ճանապարհ է անցել Ալեքսը:

Լուծում՝210 : 3 = 70

Պատասխան՝ 70

Բ. Գնացքը 7 օրում անցել է 350 կմ ճանապարհ: Յուրաքանչյուր օր անցել է հավասար երկարությամբ ճանապարհ: 1 օրում քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել գնացքը:

Լուծում՝ 350 : 7 =  50

Պատասխան՝ 50

Գ. Արեգը 4 ժամում անցել է 16 կմ ճանապարհ: Յուրաքանչյուր ժամ նա անցել է հավասար երկարությամբ ճանապարհ: 1 ժամում քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել Արեգը:

Լուծում՝ 16 : 4 = 4

Պատասխան՝4

4 Հաշվի՛ր։

226 x 5 = 1130                                2700 : 3 =  900                              350 : 5 = 70

707 x 5 = 3535                                 3600 : 9 = 400                              420 : 2 = 210        

255 x 4 = 1020                                1600 : 4 = 400                             390 ։ 3 = 130            

27.02

Գրի՛ր բառեր, որոնք ցույց տան տրված բառերի ինչպիսի լինելը:

_սիրուն հոտարատ քնքուշ_ծաղիկ
_արագ հով ցրտահար_քամի
_բարձրհասակ հաստ անհասկանելի_ծառ
_կանաչ պայծար տոնական_տոնածառ
_ցուրտ ճերմակ անհասկանալի_ձմեռ
_գեղեցիկ արագ հրաշալի_աղջիկ
_արագ ուժեղ ճարպիկ_տղա

Պատմությունը կարդա՛։

Գայլն ու հովիվը

Հովվի ամբողջ հոտը հիվանդությունից կոտորվեց։ Գայլն իմացավ ու եկավ հովվին մխիթարելու։

– Մի՞թե դա ճիշտ է, – հարցրեց հովվին, – աստվա՜ծ իմ, ի՜նչ մեծ փորձանք է, ի՜նչ սիրունիկ, ինչ թմբլիկ ոչխարներ էին…

Եվ գայլն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել։

– Շնորհակալ եմ, գայլ եղբայր, – հառաչեց հովիվը, – տեսնում եմ՝ բարի ես ու սրտացավ։

– Ճիշտ որ՝ սրտացավ, – ասաց շունը, – փորձանքը մերն է, բայց տես, որ նրա սիրտն է ցա­վում։

Ինչո՞ւ էր լաց լինում գայլը։

Պատասխանդ պատճառաբանի՛ր մեկ-երկու նախադասությամբ։

Գայլը հովիվին խափեց, իսկ երբ գիշեր էր բոլոր ոչխարներին կերավ։

­­­­­­­­­­­­­­

Գրի՛ր մեկ բառով։

Քար ունեցող-քարոտ

Կեղտ ունեցող-կեղտոտ

Մուր ունեցող-Մուրոտ

Յուղ ունեցող-Յուղոտ

Ժանգ ունեցող-ժանգոտ

Փուշ ունեցող-փուշոտ

Ցեխ ունեցող-ցեխոտ

Ինչ մասնիկ ավելացրիր, այդ մասնիկը գրի՛ր:-ոտ

26.02.2024

1․ Թվերը գրի՛ր տառերով։

45860 -քարասուն հինգ ութ հայրուր գաթսուն

4586 -չորս հազար հինգ հայրուր ութսունվեց

14950 -տասնըչորս  հազար  ինը  հարյուր հիսուն 

1495– հազար չորս հայրուր ինըսունհինգ

2Հաշվի՛ր։

20 x 70 =1400              6 x 459 =2754          4142 + 345 =4487 9655 – 231 =9424

30 x 40 =1200              326 x 8 =2608           2445 + 350 =2795 4920 – 110 =4810

80 x 50 =4000              4 x 714 =2856           6153 + 878 =7013 7654 –983=6031                                                                                                                                     

3Լուծի՛ր խնդիրները։

Ա․ Միլենայի տնից մինչև տատիկի տուն 1600 մ է: Միլենան անցավ ճանապարհի կեսը: Ինչքա՞ն ճանապարհ մնաց անցնելու:

Լուծում    16000:2=800

Պատասխան՝  800

Բ․Նարեն ուներ 1000 դրամ, նա իր գումարի կեսը տվեց Արփիին, և Արփին մոտ եղավ 1500 դրամ: Սկզբում Արփին ինչքա՞ն գումար ուներ:

Լուծում   1000:2=500    1500-500=1000

Պատասխան՝  1000

Գ․ Դավիթն ուներ 2400 դրամ: Նա իր գումարի կեսը տվեց Լիլիին: Ինչքա՞ն գումար մնաց Դավթի մոտ:

Լուծում   2400:2=1200

Պատասխան՝  1200

Դ․Դանիելը ուներ 3400 դրամ, նա 400 դրամով մատիտներ գնեց, իսկ 1000 դրամով՝ ջրաներկ: Ինչքա՞ն գումար մնաց Դանիելի մոտ:

Լուծում   3400-400-1000=2000

Պատասխան՝ 2000

4․ Որոշե՛ք, թե քանի գրամ է կշռում մեկ տանձը:

Պատասխան՝  տանձ-100գ մանդ-150գ խնձոր-200գ

Մանուկն ու ջուրը

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լվացել,
Լվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.
— Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։
— Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ.
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։
— Դու ո՞ր այգին կերթաս, ջրի՛կ.
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գտի՛ր հետևյալ բառերի
    Ա. Հոմանիշները
    մանուկ – —երեխա—
    դալար – —կանաչ—
    Բ. հականիշները
    ժիր – —ծույլ—
    պաղ – —տաք—
  2. Որտեղի՞ց է հոսում առվակը: Նշի՛ր այն տողերը, որտեղ դա երևում է:
    Ամպոտ սարեն ուրախ ձենով
    Ջուր է գալիս, անցնում շենով։
    — Ես էն սարեն կուգամ մթին,
    Որ հին ու նոր ձյունն է գլխին։
  3. Նկարի՛ր քո պատկերացրած առվակը:

Ինչպես են նշում Զատիկը տարբեր երկրներում

Գունավոր հավկիթներ, ձուկ, գինի, կանաչեղեն, իսկ սեղանի շուրջ ընտանիքի անդամները կռվում են հավկիթներով. Նա, ում հավկիթի կեղևը չի ջարդվում, դառնում է այս ավանդական խաղի հաղթողը: Այսպես են տոնում Հայաստանում Զատիկը, այլ կերպ ասած` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:

Միգուցե, մեր ավանդույթները տարօրինակ թվան այլ երկրների ներկայացուցիչների համար, քանի որ աշխարհի տարբեր երկրներում Զատիկը տոնելու տարբեր ավանդույթներ կան:

Այսօր կփորձենք ներկայացնել, թե ինչպես են տոնում Զատիկը տարբեր երկրներում.

Ֆինլանդիայում երեխաները Զատիկին ներկում են երեսը,  գլխին և պարանոցին փաթաթում են շարֆ և դուրս են գալիս փողոց` մուրացկանության: Արևմտյան Ֆինլանդիայի որոշ հատվածներում մարդիկ խարույկ են վառում: Համաձայն ավանդույթի` ծուխն իր հետ տանում է երկրի վրա շրջող չար հոգիներին:

Լեհաստանում Զատիկի օրը նմանվում է հայկական Վարդավառին: Մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում: Այս ավանդույթը կոչվում է Սմինգուս-Դինգուս: Ըստ լեգենդի` այն աղջիկները, որոնց ջրեն, տարվա ընթացքում կամուսնանան:

Եթե Զատիկի օրը հայտնվեք Ֆրանսիական Օ (Haux) քաղաքում, ապա չմոռանաք ձեզ հետ վերցնել պատառաքաղ, քանի որ այստեղ արդեն ավանդույթ է դարձել տոնի օրը գլխավոր հրապարակում մատուցել հսկայական ձվածեղ: Այս օմլետը պատրաստվում է մոտավորապես 4, 500 հավկիթից եւ կարող է կշտացնել 1000 հոգու: Ասում են` այս ավանդույթը ձևավորվել է այն ժամանակ, երբ Նապոլեոնն իր զորքի հետ ճանապարհորդելով Ֆրանսիայում` կանգ է առնում մի փոքրիկ քաղաքում, որտեղ նրան օմլետ են հյուրասիրում: Նրան այնքան է դուր գալիս ուտեստը, որ նա հրամայում է քաղաքի բոլոր մարդկանց հավաքել իրենց տանը մնացած հավկիթներն ու դրանցից բոլորով պատրադտել օմլետ:

Հունաստանի որոշ հատվածներում Զատիկի օրը պատուհանից դեն են նետում հին սպասքը` թավաները, կուժերը և այլն: Ինչ-որ չափով այս ավանդույթը նման է Վենետիկի Ամանորյա ավանդույթին, երբ պատուհանից դեն են նետում հին իրերը: